Նոր–Նորքում տղամարդը սպառնացել է պայթեցնել 9 հարկանի շենքը (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 22-ին Երևանի Նոր-Նորք համայնքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Տղամարդն ահազանգել է, թե մտադիր է պայթեցնել ինը հարկանի շենքը:

Tert.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը։

«Քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մտադիր է պայթեցնել շենքը։ Ահազանգը կեղծ է եղել, ահազանգող քաղաքացին հայտնաբերվել է»,– ասաց նա:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 39-ամյա Էմիլ Պետրոսյանն է, ով բնակվում է Աբովյան քաղաքում և պատճառաբանել է, որ կինը հրաժարվում է թույլատրել երեխային տեսակցել, ինչի համար էլ ինքը շենք է պայթեցնելու:




Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նոր–Նորքում տղամարդը սպառնացել է պայթեցնել 9 հարկանի շենքը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*