Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել մասնակիցների 87.6%–ը

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

Ըստ որի՝ Արցախը, նախնական արդյունքերով, կողմ է արտահայտվել փոփոխություններին:

Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը: Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69 հազար 540 կամ ընդհանուր քվեարկածների 87,6 տոկոսը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7 հազար 686՝ շուրջ 9,7 տոկոսը, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2202 կամ 2,8 տոկոս:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել մասնակիցների 87.6%–ը"

Leave a comment

Your email address will not be published.


*