«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Նյու Յորքում կայացած գալա երեկոյի ժամանակ 3 մլն դոլար է հավաքել

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF)` Նյու Յորքում կայացած գալա երեկոյի ընթացքում բարեգործության նպատակով հավաքվել է 3 մլն դոլար, հայտնում է Asbarez-ը՝ մանրամասնելով, որ միջոցառմանը ներկա են եղել նաև հոլիվուդյան օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն, օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջն ու հայազգի հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը:
Ընդհանուր առմամբ, COAF-ի 13-րդ գալա երեկոյի հյուրերի թիվը հասել է 400-ի:

Միջոցառման շրջանակում Թերի Ջորջին և պրոդյուսեր Էրիկ Եսրայլյանին 2016 Humanitarian Award մարդասիրական մրցանակն է շնորհվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հայտնի է, որ  մրցանակակիրների նոր ֆիլմը՝ «Խոստումը», պատմում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ գալա երեկոյի բացումը տրվել է հայ մի խումբ տաղանդաշատ մանուկների ելույթներով, որոնց կյանքը COAF-ի շնորհիվ արմատապես փոխվել է:
Հավելենք նաև, որ երեկոյի ընթացքում կազմակերպվել է արվեստի գործերի աճուրդ, որի շրջանակում Լեոնարդո դի Կապրիոն 65.000 դոլարով ձեռք է բերել ամերիկացի նկարիչ Ջո Բրեդլիի կտավներից մեկը՝ այդպիսով իր ավանդն ունենալով հայ մանուկների օգնության հարցում:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նպատակն է ապահով ապագա ապահովել Հայաստանի հեռավոր գյուղերի երեխաների համար՝ բարելավելով նրանց կրթական, առողջապահական ու սոցիալական պայմանները: Հիմնադրամը նպատակ է հետապնդում նպաստավոր պայմաններ ստեղծել գյուղի երեխաների աճի ու զարգացման համար:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Նյու Յորքում կայացած գալա երեկոյի ժամանակ 3 մլն դոլար է հավաքել"

Leave a comment

Your email address will not be published.


*