Արցախի հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի «ORBITER» տեսակի անօդաչու սարք են խոցել (լուսանկարներ)

Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արցախի հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի «ORBITER» տեսակի անօդաչու սարք են խոցել (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*