«Օսկար»-ի ամենամյա երեկույթը չի կայանալու՝ հօգուտ փախստականներին աջակցող հանրահավաքի

Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են ամենամյա երեկույթը չեղյալ համարելու մասին՝ ԱՄՆ-ում փախստականներին աջակցող հանրահավաքին օգնելու համար:

Գազետա.ռու-ն, հղում անելով Vox-ին, գրում է, որ երեկոյի փոխարեն The United Talent Agency կազմակերպությունը 250 հազար դոլար կնվիրաբերի ԱՄՆ իրավապաշտպան կազմակերպություններին, նաև կստեղծվի հիմնադրամ բոլոր ֆիզիկական անձանց համար, ովքեր կցանկանան նվիրատվություններ անել ԱՄՆ-ում փախստականներին օգնելու համար:

Կազմակերպության տնօրենի խոսքով, որոշել են չեղյալ հայտարարել երեկոն, երբ  պարզ է դարձել, որ հնարավոր է արգելվի նաև իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի մուտքն ԱՄՆ, ում «Վաճառողը» ֆիլմը ներկայացված է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Օսկար»-ի ամենամյա երեկույթը չի կայանալու՝ հօգուտ փախստականներին աջակցող հանրահավաքի"

Leave a comment

Your email address will not be published.


*