«Զանգեզուրի միջանցքը» շրջափակման ծուղակ է. Ալի Աքբար Վելայաթի
«Զանգեզուրի միջանցքի» նախագիծը շրջափակման ծուղակ է Իրանի և Ռուսաստանի համար. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ ընդգծելով, որ այս միջանցքի հետևում կանգնած են Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, սիոնիստական ռեժիմը և պանթյուրքիստական շրջանակները։ Այս մասին գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը: Նրա խոսքով՝ այս նախագիծն իրականում ուղղված չէ տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական կայունությանը կամ ժողովուրդների բարեկեցությանը։ Ընդհակառակը, այն նախատեսված է Իրանը, Ռուսաստանը և Դիմադրության ճակատը ցամաքով շրջապատելու համար։ Վելայաթին ոչ ուղղակիորեն զգուշացրել է, որ Թեհրանը այս սպառնալիքին արձագանքում է ոչ միայն խոսքերով,...





