ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածի 10-55-րդ կմ-երը:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Իջևան-Սարիգյուղ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Արարատի մարզում առկա է մառախուղ:

Արագածոտնի մարզի Ապարան, Արագած քաղաքներում և Տավուշի մարզում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը և Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ"

Leave a comment

Your email address will not be published.


*