
Իրանը հրթիռներ է արձակել Կատարում ԱՄՆ-ի բազաների ուղղությամբ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ականատեսներն ու տեղական լրատվամիջոցները։ Համացանցում հրապարակվում են հնարավոր արձակումների առաջին կադրերը: BBC-ի տվյալներով՝ հարվածի տակ կարող էր հայտնվել կոալիցիայի օդային գործողությունների բազան Ալ Ուդեյդում։ Ռազմակայանը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, սակայն այնտեղ տեղակայված են նաև այլ երկրների զինվորականներ: Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հավաստիացրել է, որ Թեհրանի գործողությունները «սպառնալիք կամ վտանգ չեն ներկայացնում բարեկամ և եղբայրական Քաթարի Պետության և նրա ժողովրդի համար»:
Ավելի վաղ Քաթարը տեղեկացրել էր, որ ժամանակավորապես փակում է օդային տարածքը: ԱՄԷ-ն և Բահրեյնը ևս փակել են իրեմց օդային տարածքները: ՀՕՊ համակարգերը հաջողությամբ հետ են մղել ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազայի վրա հրթիռային հարձակումը։ Իրանական MEHR գործակալությունը հայտնել էր, որ հրթիռների քանակը, որոնցով Իրանը հարվածել է Կատարի ամերիկյան ռազմակայանին, համապատասխանում է այն ռումբերի թվին, որոնք ԱՄՆ-ն նետել է Իրանի վրա:
Ք




