«ՓԱՐԱՔԱՐ ՝ՆՈՐ ՍԿԻԶԲ».ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ

           

Հանրապետության մի շարք համայնքներում սեպտեմբերի 29-ին սպասվում են ՏԻՄ ղեկավարի  ընտրություններ:Ինչպես գիտենք Արմավիրի մարզի Փարաքար գյուղը, ըստ տարածված լուրերի սպասվում  է թեժ  ընտրություններ::

Թեկնածուները չորսն են, երկուսը գործող ավագանիներ՝ Դավիթ Մինասյանն ու Սամվել Ավետիսյանը, մեկը՝ գործող համայնքապետի տեղակալ Սարդուր Թևոսյանը, և 18 տարի անընդմեջ գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը:

Շարքային թայիրովցիները և փարաքարցիները մեծ հույսեր ունեն,  որ առաջիկա ընտրություններին փոփոխություն կլինի և նոր ՏԻՄ ղեկավար կընտրվի: Ցանկությունը ցանկություն , բայց սպասվող ընտրություններին ընդառաջ մենք զրուցեցինք hամագյուղացիների և ավագանու անդամների հետ, ովքեր  ներկայացրեցին Փարաքարի խնդիրները, որոնք տարիներով չեն լուծվել: Իսկ թեկնածուներից՝ Սամվել Ավետիսյանը, ով  ավագանու երեկարամյա անդամ է  մեզ հետ զրուցում ասաց այն խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:Եվ իր ընտրվելու դեպքում պատրաստվում է դրանց լուծում առաջարկել: Այս և առաջիկա ծրագրերից զրուցեցինք Սամվել Ավետիսյանի հետ:

-Պարոն Ավետիսյան, Դուք լինելով ավագանու անդամ կասեք, թե , ո՞ր խնդիրներն էին, որ Ձեզ ստիպեցին առաջադրել Ձեր թեկնածությունը, և որո՞նք են լինելու այն 3 առանցքային խնդիրները, որ ընտրվելու դեպքում դրանց եք անրադառնալու:

-Գիտեք խնդիրները շատ են, սակայն առանցքային և  հրատապ լուծման կարիք ունեն  մաքրության չլուծված հարցը, որը այսօր պրոբլեմատիկ է դարձել և ժողովուրդը բարձրաձայնում մեզ:Երկրորդը բիոլճակի վերագործարկումն է, կոյուղագծերի հիմնանորոգումը և վերագործարկումը, աղբամանների բազմապատկումը և աղբատար մեքենանաների ձեռքբերում:

Բացի վերահիշյալ խնդիրների լուծումը, ոչ պակաս կարևոր է  ճանապարհաշինության խնդիրը, որը կառավարության սուբսիդային ծրագրով նախատեսված է  իրականացնել գյուղում  շուրջ 1.500 մետրով:Անբարեկարգ վիճակում է  գերեզման տանող  ճանապարհների վիճակը, լուսավորության հարց, որի լուծումը նույնպես կտրվի:

-Պարոն Ավետիսյան կուսակցական ե՞ք, կամ աջակցություն ունեք, որևէ քաղաքական ուժի կողմից:

-Ոչ ես միայն ունեմ իմ համագյուղացիների աջակցությունը, ովքեր հույսեր են կապում նոր փոփոխությունների հետ և խնդիրներին լուծում առաջարկող թարմ ուժին են վստահում: Ես որևէ  քաղաքական ուժի կողմից սատարում չունեմ , առավել ևս անկուսակցական եմ: Ես ժողովրդի պահանջով առաջադրեցի իմ թեկնածությունը:Եվ քանի-որ  երկրում իրավիճակ է  փոխվել , ես  կարծում եմ  այսօր կարելի է լուրջ ծրագրեր իրականացնել մեր հասարակական կյանքում:

-Ասում են թեժ ընտրություններ է սպասվում,  քանի-որ շատ են թեկնածուները, ի՞նչպես եք գնահատում Ձեր շանսերը:

-Գիտեք այսօր մարդիկ մի բան ասում ՝ մեկ այլ բան անում: Սակայն եթե չտեսնեի լուրջ  հեռանկար իմ թեկնածությունը չէի առաջադրի:

-Ի՞նչ ձևաչափով եք  քարոզարշավը իրականցնում:

-Այո ժողովուրդը ինքն ունի հանդիպումների և մեր ծրագրերեն ծանոթանալու խնդիր, որի հետ կապված մենք անցկացնում ենք  բակային հանդիպումներ ազգաբնակչության հետ: Ժողովուրդը մեզ է ներակայացնում  իրենց հուզող խնդիրները և  առաջիկա անելիքներ ակնկալում   ինչու ոչ  հենց  ինձանից:

-Պարոն Ավետիսյան ունեք կարգախոս և Ձեր կոչը ընտրողներին:

-Այ՛ո «ՓԱՐԱՔԱՐ՝ ՆՈՐ ՍԿԻԶԲ»: Մենք ամեն հնարավոր և անհնարինն  անելու ենք , որ փարաքարցիները աշխատատեղերով ապահովված լինեն: Ստեղծելու ենք  գրավիչ միջավայր, որի արդյունքում ներդրողները ևս ապահով իրենց զգան: Իսկ համագյուղացիներին այսքանից հետո  մաղթում եմ ճիշտ և սթափ ընտրություն կատարեն:Համեմատեք և ընտրեք լավագույնին:

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«ՓԱՐԱՔԱՐ ՝ՆՈՐ ՍԿԻԶԲ».ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*