Որոշեցինք ավարտին հասցնել սկսած աշխատանքը. Փարաքարի համայնքապետի թեկնածու Ս.Վարդանյան

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում, ինչպես և  ՀՀ մի շարք համայնքներում ընտրություններ են լինելու: Այստեղ ընտրապայքարում չորս թեկնածուներ են՝ համայնքի երկարամյա, 18 տարի անընդմեջ գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը,  գործող ավագանիներ՝ Դավիթ Մինասյանն ու Սամվել Ավետիսյանը և    գործող համայնքապետի տեղակալ Սարդուր Թևոսյանը:

Այս առիթով այցելեցինք Փարաքար, նախընտրական թեմաների շուրջ զրուցեցինք համայնքի գործող ղեկավար Սամվել Վարդանյանի հետ, ում հետ, ի դեպ, վերջերս բավականին բովանդակալից հարցազրույց էինք արել՝ գյուղի խնդիրների, կատարված աշխատանքների և այլ հարցերի շուրջ: Ստորև ներկայացնում ենք նաև նախընտրական թեմաների շուրջ մեր զրույցը :

Պարոն Վարդանյան, ինչու՞  որոշեցիք կրկին առաջադրել Ձեր թեկնածությունը:

Այս 18 տարիների ընթացքում այնքան աշխատանքներ ենք կատարել ու դեռևս կիսատները կան,  որ պետք է ավարտին հասցնել: Առաջնահերթ պետք է նշեմ, որ իմ երկարամյա գյուղապետության տարիների արդյունքում ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ 24 ժամյա գրաֆիկով ջրամատակարարում ունենք,  ամեն ոլորտ հստակորեն կարգավորված է և այսպես շարունակ: Հենց հիմա երեք սուբվենցիոն ծրագիր ունենք, որ պետք է ավարտենք՝ փողոցի ասֆալտապատում, կոյուղու մաքրման կայանի վերանորոգում, վերակառուցում ու շահագործում և բազմաբնակարան շենքերի կոյուղագծի միացումն այդ վերակառուցված մաքրման կայանին: Սրանք  շատ կարևոր խնդիրներ են  համայնքի համար. այսօր կոյուղաջերն ամբողջությամբ ոռոգման համակարգ են լցվում. նախկինում, կոմունիստների ժամանակ, այդ կեղտաջրերը մաքրման կայան են մղվել , իսկ 90-ականներից կամաց-կամաց այդ ցանցը վերացել է և կույուղին չի աշխատել, այնուհետև մենք կառուցել էինք, շատ լավ աշխատում էր, ջրերը մաքրվում էին, մաքրված ջրերը տալիս էինք շրջակա դաշտերի  ոռոգման համար, դրանք շատ պիտանի ջրեր էին և մարդիկ  4, 5, նույնիսկ մինչև 6  անգամ բերք էին ստանում: Այժմ գործընկերներիս հետ միասին որոշեցինք ավարտին հասցնել մեր սկսած աշխատանքը, որից հետո արդեն  արդեն  կգնամ կզբաղվեմ թոռնիկներովս:

Ինչպիսի՞ն է մրցակցությունը թեկնածուներիդ միջև, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պարբերաբար մեղադրանքներ են հնչեցվում Ձեր հասցեին:

Բոլոր թեկնածուներն էլ այսօր ազնվության կոչեր են անում,  հորդորում, որ միմյանց չվիրավորեն, բայց ես ազնիվ ոչինչ չեմ տեսնում իրենց  գործունեության մեջ և նաև քարոզարշավում, ամեն ինչ հիմնված է բամաբասանքների վրա, երևույթներ են վեր հանում, որոնք վաղուց արդեն ապացուցված և հիմնավորված են, մի խոսքով՝  ժողովրդին իմ դեմ տարամադրելու փորձում է արվում,  որը տղամարդուն ոչ սազական արարք է:

Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

‹‹Միասին շարունակենք››, ‹‹Միշտ ականջալուր ժողովրդի ձայնին››, ‹‹Վստահությունը բարձրագույն արժեք›› է և նմանաբովանդակ կարգախոսներ են գրված իմ նախընտրական ծրագրերն ընդգրկով բուկլետում, որոնք ամբողջությամբ ՝ իմ կատարած աշխատանքների և ժողովրդի վստահությունն ամփոփող կարգախոսներ են:

Ձեր նախընտրական խոսքը, կոչը այն մարդկանց, ովքեր Ձեզ են ընտրելու և նրանց, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել ում ընտրեն:

Իմ խնդրանք, կոչը մեր ընտրողներին այն է, որ ընդամենը ինը օր է մնացել մինչ ընտրությունը՝ մեկ անգամ ևս ծանոթանան 4 թեկնածուների կենսագրությանը, ծրագրերին: Ես իմ յուրաքանչյուր առաջարկ, ծրագիր, որ ներկայացրել եմ՝ ընտրություններից հետո տեղեկացվելու են նաև, թե ֆինանսական ինչ միջոցներով են իրականացվելու, վերոնշյալ երեք ծրագրերի ֆինանասները ևս որոշված է՝ ինչքա՞ն, ի՞նչ, ե՞րբ և ո՞րտեղ: Եթե ինչ որ բան ենք առաջարկում՝ պետք է ասենք, թե որտեղից ենք հայթայթելու այդ գումարը, որտեղից ինչը պետք է լինի: Ես հորդորում եմ մարդկանց ևս մեկ անգամ ծանոթանան թեկնածուների ծրագրերին, տեսնեն ով ինչ  է անելու, ո՞նց է անելու, ի՞նչ մարդկանց հովանավորությունն է վայելում տվյալ թեկնածուն, ո՞վքեր են նրա շրջապատում, ո՞վքեր են ֆինանսավորելու, ո՞րտեղից… ամեն ինչ տնտղեն, ծանրութեթև անեն և նոր միայն գնան ընտրության՝ իրենց խղճի թելադրանքով:

Մյու թեկնածուների հետ հարցազրույցները կներակայցնենք հաջորդիվ…

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Որոշեցինք ավարտին հասցնել սկսած աշխատանքը. Փարաքարի համայնքապետի թեկնածու Ս.Վարդանյան"

Leave a comment

Your email address will not be published.


*