Նիկոլ Փաշինյանը մեկնել է արձակուրդ․ նրան կփոխարինի Տիգրան Ավինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ:

2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,-ասված է որոշման մեջ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը մեկնել է արձակուրդ․ նրան կփոխարինի Տիգրան Ավինյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*