Արտակարգ դեպք Երևանում. պայթյուն՝ Հերացի փողոցի բենզալցակայանում. կան տուժածներ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեռևս անհայտ պայմաններում Հերացի փողոցում հրդեհ է բռնկվել բենզալցակայանում։ Այս պահին դեպքի վայր են ժամանել 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ, ովքեր մեծ դժվարությամբ, կյանքի գնով կարողացան մարել խոշոր հրդեհն ու նրա տարածումը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Կենտրոնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը, Երևանի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության 02 բուժբրիգադը, ովքեր այս պահին տեղում օգնություն են ցուցաբերում մի քաղաքացու, ում կյանքին վտանգ չի սպառնում։

148fd9e83b1175bf85bf8653c8cf41935966ecd41b78f7261558c769204a8854a4933e92995735c19dcdab4ba2c752f0d8f13e91bde096c78e2b344dc930c08d

Մանրամասները՝ shamshyan.com կայքում

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արտակարգ դեպք Երևանում. պայթյուն՝ Հերացի փողոցի բենզալցակայանում. կան տուժածներ"

Leave a comment

Your email address will not be published.


*