Ֆրանսիական Դիժոն քաղաքում պայթյուն է որոտացել. կան բազմաթիվ տուժածներ (լուսանկարներ)

Ֆրանսիական Դիժոն քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով francetvinfo պորտալին:

 

Պորտալի տվյալների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:15-ին:

 

Ըստ նախնական տվյալների` «շատ մարդիկ վնասվածքներ են ստացել», իսկ շինության մի մասը փլուզվել է:

 

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, և պայթյունի պատճառները պարզվում են:

 

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ֆրանսիական Դիժոն քաղաքում պայթյուն է որոտացել. կան բազմաթիվ տուժածներ (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*