ԼՂՀ զինուժին պատկանող տրանսպորտային միջոցի ոչնչացումն՝ իր անձնակազմով, Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է. ՊԲ-ն հայտնում է հակառակորդի զոհի մասին

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի կապ չունի:

«Ավելին, ամենայն հավանականությամբ, հակառակորդի զինված ուժերում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում հերթական կորուստն է գրանցվել և, նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, ադրբեջանական քարոզչությունը փորձում է այն բարդել ղարաբաղյան կողմի վրա»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԼՂՀ զինուժին պատկանող տրանսպորտային միջոցի ոչնչացումն՝ իր անձնակազմով, Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է. ՊԲ-ն հայտնում է հակառակորդի զոհի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*