Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է, որ ինքը վարակվել է կորոնավիրուսով:

Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ գտնվում է հիվանդանոցում:

Պեսկովը Ռուսաստանի իշխանական օղակի առաջին ներկայացուցիչը չէ, որ վարակվել է կորոնավիրուսով: Այսպես, ապրիլի 30-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էր երկրի ղեկավարին տեղեկացրել, որ իր կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:

Մայիսի մեկին պարզ էր դարձել շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևի, իսկ մայիսի 6-ին` մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի վարակման մասին:

Ռուսաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 232 243 դեպք, վարակվածներից 2116-ը մահացել է:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով"

Leave a comment

Your email address will not be published.


*