Կյանքը de factoՀասարակություն

Իշխանափոխությունից հետո պետք է իրականացվի քննություն. Արթուր Վանեցյանը՝ պատերազմի մասին

2.1kviews

«Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» ի աջակցություն եկեղեցու ակցիայի ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակած՝ Արցախի պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի ուղարկած գաղտնի նամակին, որում նկարագրված է սպասվող պատերազմը։

«Ես բազմիցս նշել եմ, որ վերջին պատերազմի սկզբի, ընթացքի և ավարտի մասին հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, հստակ պատասխանները ենթադրում է քրեական գործի շրջանակներում իրականացվող քննություն, բայց այս իշխանությունների օրոք ես համոզված եմ, որ այդ քննությունը օբյեկտիվ և արդարացի չի իրականացվի»,-ասաց նա:

Արթուր Վանեցյանը նշեց, որ իշխանափոխությունից հետ անպայման պետք է իրականացվի քննություն, տրվեն բոլոր պատասխանները:

Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ փաստաթուղթ էր հրապարակվել, որում նշված էր, ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պատերազմական գործողությունները չսկսած:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո´չ պատերազմի նախօրեին, ո´չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ:

Leave a Response