ՀՀ պաշտպանությանը համազգային բնույթ հաղորդելու նպատակով կստեղծվի աշխարհազոր․ ՊՆ օրինագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որի համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ»,- գրել է նա։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ պաշտպանությանը համազգային բնույթ հաղորդելու նպատակով կստեղծվի աշխարհազոր․ ՊՆ օրինագիծը ներկայացվել է հանրային քննարկման"

Leave a comment

Your email address will not be published.


*