Իշխանությունները պատճառ են բերում բանակի կարիքները. Զ. Փոստանջյան

«Հայաստանի իշխանություններն ուզում են ընտրություններից առաջ լցնել բյուջեն եւ պատճառ են բերում բանակի կարիքները»,- այս մասին նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն»-ից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով քաղաքացիների աշխատավարձից զինվորականների կյանքի և առողջության համար 1.000 դրամ հավաքագրելու մասին օրինագիծը:
 
Նրա խոսքով՝ հասարակությանն առաջարկում են վճարել հենց բանակի համար, որպեսզի ոչ ոք չհրաժարվի: Իրականում իշխանությունները պարզապես ցանկանում են լցնել բյուջեն եւ ավելի հարմար պատճառներ են փնտրում:
 
«Շուտով ընտրություններ են, իսկ դա նշանակում է՝ շատ աշխատանք կա անելու»,- հեգնանքով հավելել է Փոստանջյանը:
Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իշխանությունները պատճառ են բերում բանակի կարիքները. Զ. Փոստանջյան"

Leave a comment

Your email address will not be published.


*