Պուտինը կասեցրել է ԱՄՆ-ի հետ զինագործական պլուտոնիումի վերամշակման մասին համաձայնագրի գործողությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է կասեցնել զինագործական պլուտոնիումի ավելցուկի վերամշակման մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագրի գործողությունը: Այդ մասին հետևում է երկուշաբթի Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված համապատասխան հրամանագրից, գրում է lenta.ru-ն:

 

Փաստաթղթի համաձայն՝ այդ որոշման պատճառը Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի «ոչ բարեկամական գործողությունների հետևանքով ռազմավարական կայունության վտանգի առաջացումն է» և ընդունված պարտավորությունների կատարումն ապահովելու Միացյալ Նահանգների անկարողությունը:

 

Այս տարվա ապրիլին Պուտինը, ելույթ ունենալով Համառուսաստանյան ժողովրդական ճակատի մեդիաֆորումում, մեղադրել էր ԱՄՆ-ին զինագործական պլուտոնիումի ոչնչացման կազմակերպման վերաբերյալ իր պարտավորությունները չկատարելու համար:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պուտինը կասեցրել է ԱՄՆ-ի հետ զինագործական պլուտոնիումի վերամշակման մասին համաձայնագրի գործողությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*