Պուտին. Սպառազինությունների նոր մրցավազքի համար նախադրյալները ստեղծել է ԱՄՆ–ը

Սպառազինությունների նոր մրցավազքի համար նախադրյալները ստեղծել է ԱՄՆ–ը ՝ դուրս գալով ՀՀՊ մասին համաձայնագրից, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Սպառազինությունների նոր մրցավազքի համար նախադրյալները ստեղծել է ԱՄՆ–ը՝ դուրս գալով հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից։ Դա ակնհայտ է։ Երբ կողմերից մեկը միակողմանի կարգով դուրս է գալիս այդ համաձայնագրից եւ ասում, որ ինքն իր համար հակամիջուկային «հովանոց» է ստեղծում, ապա երկրորդ կողմը պետք է կամ նման «հովանոց» ստեղծի կամ արդյունավետ միջոցներ ստեղծի ՀՀՊ այդ համակարգը հաղթահարելու եւ հարվածային համալիրների կատարելագործման համար»,– ասել է Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ժամանակ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պուտին. Սպառազինությունների նոր մրցավազքի համար նախադրյալները ստեղծել է ԱՄՆ–ը"

Leave a comment

Your email address will not be published.


*