Պուտինը Սթիվեն Սիգալին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին ռուսական քաղաքացիություն է շնորհել։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նոյեմբերի 3-ին Կրեմլի կայքում, գրում է interfax.ru-ն:
Այս տարվա սեպտեմբերին Յուժնո Սախալինսկ այցի ընթացքում ամերիկյան մարտաֆիլմերի հերոսը չէր բացառել, որ շուտով ռուսական քաղաքացիություն կստանա:
Դերասանը ՌԴ քաղաքացի դառնալու իր ցանկությունը բացատրել էր այն հանգամանքով, որ «շատ կցանկանար տարվա մեջ մի քանի ամիս անցկացնել Ռուսաստանում՝ իր ընկերների հետ»:
Տարեսկզբին հաղորդվել է, որ Սիգալն արդեն ստացել է Սերբիայի քաղաքացիություն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պուտինը Սթիվեն Սիգալին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել"

Leave a comment

Your email address will not be published.


*