Մենք անհամբերությամբ սպասում ենք դրական զարգացումների․Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր համար պատիվ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններում դրական զարգացումներ կլինեն։ Այս մասին Թրամփն ասել է G20-ի գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպումից առաջ։

«Մենք Պուտինի հետ քննարկել ենք տարբեր հարցեր ու ես կարծում եմ, որ ամեն ինչ ավ կլինի»,- ասել է Թրամփը լրագրողներին, Պուտինի կողքին նստած։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել։ Ու մենք մտադիր ենք դրանք շարունակել հիմա։ Մենք անհամբերությամբ սպասում ենք դրական զարգացումների Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Եվ ինձ համար մեծ պատիվ է հանդիպել ձեզ հետ»- նշել է Թրամփը՝ դիմելով Պուտինին։

Դրանից հետո առաջնորդները հեռացել են բանակցելու համար։ Թրամփի ու Պուտինի բանակցությունները, լրատվամիջոցների հաղորդագրությամբ, մոտ 30 րոպե կտեւեն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մենք անհամբերությամբ սպասում ենք դրական զարգացումների․Թրամփ"

Leave a comment

Your email address will not be published.


*