Քարաթափումից հետո Կապան-Քաջարան ճանապարհը միակողմանի է դարձել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 08:40-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճոնապարհի Կապան-Քաջարան հատվածի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (2 քար՝ մոտ 1,5 խմ), ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխաատակիցների ուժերով վերականգնվել է ավտոճանապարհի երկկողմանի երթեւեկությունը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Քարաթափումից հետո Կապան-Քաջարան ճանապարհը միակողմանի է դարձել է"

Leave a comment

Your email address will not be published.


*