Կյանքը de factoՀամայնքներ

Քասախ համայնքի խնդիրն այս պահին՝ կապիտալ ծախսեր իրականացնել չկարողանալն է

237.9kviews

gmpress.am-ը այցելությունների շարք է սկսել՝ հասկանալու համար, թե ինչպիսին է կյանքը ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում ՝ համավարակային ու հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված:
Այս անգամ հանգրվանեցինք ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում:
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ և՛ արտակարգ, և՛ ռազմական դրության պայմաններում, և՛ համավարակային իրավիճակում, իրենց մոտ պահպանվել և պահպանվում են բոլոր կանոնները, իրականացվում անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ՝ համայնքապետարանի կողմից պարբերաբար օգնություն է ուղարկվել ռազմաճակատ: Պատերազմին համայնքից շուրջ հարյուր զինծառայող և նույնքան էլ կամավորական են մասնակցել, և, ցավոք զոհեր ևս եղել են՝ 9 հոգի, որոնցիցի մեկը ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանն էր:
Ինչպես փաստում է համայնքապետարանի աշխատակիցը, այդ ժամանակահատվածում ունեցել են Արցախից տեղահանված և Քասախում ժամանակավորապես ապաստանած հայրենակիցներ, որոնց տրվել է համապատասխան աջակցություն:
Մեր այն հարցին, թե արդյոք երկրին պատուհասած աղետները չխանգարեցին համայնքի բնականոն կյանքին և իրականացվելիք աշխատանքներին՝ պարոն Մկրտչյանը մի քիչ հումորով նշեց, որ ծրագրերի հետ կապված շատ ունիկալ են, և այո, համայնքի բնականոն կյանքը խոչընդոտված է, բայց այլ պատճառով: Բանն այն է, որ, ինչպես փաստում է աշխատակազմի քարտուղարը, հեղափոխությունից հետո ունեցան «կիսահեղափոխական» ավագանու անդամներ, որոնց միակ նպատակը համայնքի ղեկավարի հրաժարականն էր. « Ոչ միայն մեզ մոտ, այլև ՀՀ մի շարք համայնքների ուժեղ ղեկավարների հանդեպ սկսվեցին քրեական և քաղաքական հետապնդումներ, որից մենք , բնականաբար, անմասն չմնացինք, մասնավորապես՝ մեր ավագանու անդամներն այդ էյֆորիայի ազդեցության տակ, գործում էին համայնքի շահերին ի վնաս, որոնցից բավական է նշել միայն այն, որ չհաստատեցին սուբվենցիոն ծրագրերից շատերը, նույնիսկ՝ խանգարեցին Կառավարության հետ մեր համագործակցությանը. մի քանի միլիոնանոց սուբվենցիոն ծրագրի շատ չնչին մասը փորձեցինք իրականացնել, բայց որից հետո էլ Կառավարությունն իր պարտականությունները չկատարեց: Այդ պատճառով ՀՀ կառավարության դեմ հայց ենք ներկայացրել դատարան, որպեսզի հատուցեն մեր համայնքին մատուցած վնասը: Բացի դա՝ մնացած ծրագրերը չիրականացվեցին: Ավագանու անդամների անգործությունը հասցրեց նրան, որ ՏԻՄ օրենքի համաձայն, անգործության հատկանիշներով ավագանին լուծարվեց՝ 2019թ. -ի հոկտեմբերից: Առ այսօր չունենք ավագանի, նման աննախադեպ իրավիճակ միայն մեզ մոտ է լինում, այնուհետև մարզպետանաից չհաստատեցին նոր ավագանու ընտրությունները, որի համար ևս դատական գործ ենք հարուցել, հաղթել, հետո արդեն նախկին ավագանու անդամներըը սկսեցին նույն պրոցեսով գնալ: Արդյունքում՝ առ այսօր դատական պրոցեսում ենք, համայնքն առանց ավագանի է, իսկ դա նշանակում է, որ չենք կարողանում նոր բյուջե հատատել, մեր բյուջեն դեռ 2018թ.-ին է, 2019թ.-ի բյուջեն էլ չհաստատվեց՝ օրենքի ուժով ընդունվեց, այնպես որ՝ այս ամենը խանգարեցին մեր ծրագրերն իրականացնելուն, որին ավելացավ նաև պատերազմական ու համաճարակային իրավիճակը»,- նշեց Ն.Մկրտչյանը:
Աշխատակզմի քարտուղարի խոաս համաճարակի պատճառով հիմնովին վերանորոգված խանգարեց մանկապարտեզի բացվելը հետաձգվել էր մոտ, այս տարի արդեն բացվել են, բայց կրկին ավագանու հետ կապված 3,4 խմբի հնարավորություն ունենք, որը չեն կարողանում անել: Նաև՝ ՏՏ կենտրոն են կառուցել, վերանորոգել, միայն տեխնիկական հագեցվածությունը դեռ չկա՝ կրկին ավագանու պատճառով:
Հարկ է նշել, որ համայնքում կյանքն ընթանում է իր բնականոն հունով, միակ խնդիրն այս պահին՝ կապիտալ ծախսեր իրականացնել չկարողանալն է:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

 

Leave a Response