Քաղաքապետը հանձնարարել է խստացնել հսկողությունը՝ դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում Ամանորի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

Այդ մասին տեղեկություն է տարածել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Քաղաքապետը հանձնարարել է խստացնել հսկողությունը՝ դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով"

Leave a comment

Your email address will not be published.


*