Հորդորում ենք Հայկ Մարությանին չթիրախավորել ազատ խոսքը և հարգալից խոսել լրագրողների մասնագիտական աշխատանքի մասին. «Մեդիա պաշտպան»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 18-ին, անդրադառնալով մամուլում շրջանառվող իր հավանական հրաժարականի մասին լուրին, պիտակավորել է լրագրողների մասնագիտական աշխատանքը և լրատվականները բաժանել «նախկինների ու ներկաների», գրում է «Մեդիա պաշտպանը»:

«Սա անընդունելի մոտեցում է։ Քաղաքապետը կարող է անհամաձայնություն ունենալ լրատվականի այս կամ այն հրապարակման հետ, հերքել հրապարակված լուրը, բայց պիտակավորել և քաղաքապետին ոչ վայել կեցվածքով հանդես գալ լրատվականների հետ դիսկուրսում անթույլատրելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է քաղաքապետին չթիրախավորել ազատ խոսքը, հարգալից խոսել լրագրողների մասնագիտական աշխատանքի մասին և հայտնել իր անհամաձայնությունը պետպաշտոնյային վայել՝ հաշվի առնելով էթիկայի կանոնները։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հորդորում ենք Հայկ Մարությանին չթիրախավորել ազատ խոսքը և հարգալից խոսել լրագրողների մասնագիտական աշխատանքի մասին. «Մեդիա պաշտպան»"

Leave a comment

Your email address will not be published.


*