ՔԿ-ն հորդորում է արտակարգ դրության պայմաններում հետամուտ լինել պարետի որոշումների կատարմանը և ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հարուցված քրեական գործերով երկու անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ:

Նշված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքացիներին հորդորում ենք հետամուտ լինել արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների պահանջների և կանոնների պատշաճ կատարամանը, ինչպես նաև՝ ենթարկվել ինչպես ՀՀ ոստիկանների, այնպես էլ իրավապահ այլ մարմինների ծառայողների օրինական պահանջներին՝ փրկելով կյանքեր:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՔԿ-ն հորդորում է արտակարգ դրության պայմաններում հետամուտ լինել պարետի որոշումների կատարմանը և ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին"

Leave a comment

Your email address will not be published.


*