Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել.նա ստորագրությամբ ազատ է արձակվել

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում  են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ իրեն առևանգելու և ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացի Ն.Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։

Մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, առգրավվել և զննվել տուժողի կողմից մատնանշված բուքմեյքերական ընկերության՝ դեպքի օրվա տեսագրությունները։ Արդյունքում՝ պարզվել է տուժողի և քրեական գործով կասկածյալների առնչությունը միմյանց հետ, ինչպես նաև՝ պարտքի առաջացման աղբյուրը. ըստ քրեական գործի տվյալների՝ տուժողը խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական ընկերության՝ իր խաղային հաշվեհամարին գտնվող Հ.Սիրադարյանի և Ա.Օսկանյանի գումարներով (մոտ 1 .650 հազար դրամ) և պարտվել։

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Հ.Սիրադարյանին և Ա.Օսկանյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, քննիչի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել.նա ստորագրությամբ ազատ է արձակվել"

Leave a comment

Your email address will not be published.


*