ՌԱԿ-ը իր բարոյական կապը մեկընդմիշտ խզում է ՀՌԱԿ-ի հետ. ՌԱԿ հայտարարությունը

ՌԱԿ-ը իր բարոյական կապը մեկընդմիշտ խզում է ՀՌԱԿ-ի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԱԿ կենտրոնական վարչությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Հիմնվելով վերջին օրերին կուսակցությանը վերաբերող իրադարձությունների վրա,

Նկատի ունենալով, որ աշխարհասփյուռ ՌԱԿ-ի կապը ՀՌԱԿ-ի հետ վերջինիս հիմնադրման (2012թ) առաջին իսկ օրվանից եղել է միայն բարոյական՝ որպես մեր կուսակցության միեւնույն սկզբունքները դավանող Հայրենի կուսակցություն.

Նկատի ունենալով, որ Հակոբ Ավետիքյանի գլխավորած ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը իր իրավասության սահմաններից դուրս գալով սկսել է կուսակցության տերն ու տիրականը լինելուն հավակնել եւ որպես այդպիսին ներկայանալ՝ հանրային կարծիքի շփոթ առաջացնելով.

Անդրադառնալով, որ ՀՌԱԿ շեղելով  աշխարհասփյուռ ՌԱԿ-ի 95-ամյա պետականամետ սկզբունքից, սկսել է հակասել կուսակցության ազգային ռազմավարությունը.

Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարում է.

Ա. Ռամկավար Ազատական Կուսակցությունն իր բարոյական կապը պաշտոնապես եւ միանգամընդմիշտ խզում է ՀՌԱԿ-ի հետ:

Բ. Հիմնվելով իր ավանդական իրավունքի վրա ՀՌԱԿ-ին արգելում է նույնանման անունով հանդես գալ:

Գ. Հայրենի իշխանությունների հայեցողության է հանձնում այս պարագան:

Դ. Աշխարհասփյուռ ՌԱԿ-ի անդամակցության մի քանի անօրինապահ անդամներին զգուշացնում է ամեն հարաբերություն կասեցնել եւ չառընչվել ՀՌԱԿ-ի հետ՝ խուսափելու համար կուսակցության կանոնագրության սահմանած պատժամիջոցներից»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՌԱԿ-ը իր բարոյական կապը մեկընդմիշտ խզում է ՀՌԱԿ-ի հետ. ՌԱԿ հայտարարությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*