ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը հիասթափված է Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից

Ռուսական կողմն իր խոր հիասթափությունն է հայտնում Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Բելառուսի Գերագույն դատարանի որոշման վերաբերյալ:

«Այդ որոշումը չի համապատասխանում Ռուսաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ոգուն»,-ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ մտադիր է հետագայում ձեռնարկել  բոլոր անհրաժեշտ միջոցառումները պաշտպանելու Ռուսաստանի քաղաքացու իրավունքները՝  Լապշինի հնարավորինս շուտ իր ընտանիք վերադառնալու նպատակով:

Հիշեցնենք, որ Բելառուսի դատարանը անփոփոխ թողեց Մինսկի դատարանի՝ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ որոշումը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը հիասթափված է Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից"

Leave a comment

Your email address will not be published.


*