ՌԴ հազվագյուտ ալմաստն անվանվել է խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների պատվին (տեսանյութ)

Ռուսաստանի անօրինական հետախուզության 95-ամյակի առթիվ ՌԴ պետական հսկողության հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների պատվին, հայտնում է vesti.ru-ն:

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությանը կից գործող Թանկարժեք մետաղների և քարերի պետական հիմնադրամի ձևավորման և թանկարժեք քարերի պահպանության հարցերով պետական հաստատությունում («Գոխրան»՝ «Гохран») պահվող ալմաստները յուրահատուկ են իրենց բնական հատկանիշներով:

Հայ հետախույզների պատվին անվանակոչված քարի յուրահատկությունն այն է, որ այն իրենից ներկայացնում է երկու սերտաճած ալմաստ: Դա բնության մեջ հազվագյուտ երևույթ է:

95-ամյակի առթիվ ալմաստներ են անվանակոչվել նաև լեգենդար հետախույզներ Ալեքսեյ Կոզլովի և Ալեքսեյ Բոտյանի պատվին:

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՌԴ հազվագյուտ ալմաստն անվանվել է խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների պատվին (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*