Ռուսաստանում 22-ամյա ադրբեջանցին դատապարտվել է համացանցում ահաբեկչամետ քարոզչության համար

Ռուսաստանի Դաշնությունում ռազմական դատարանը մեղավոր է ճանաչել Ադրբեջանի 22-ամյա քաղաքացուն ահաբեկչության կոչերի տարածման, ահաբեկչության արդարացմանն ուղղված հայտարարությունների, համացանցի ու այլ տեղեկատվական ցանցերի միջոցով էթնիկ և կրոնական հողի վրա ատելություն սերմանելու մասին հոդվածներով։

Ինչպես գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, դատարանը պարզել ու հաստատել է, որ 2015թ.-ին Ռուսաստանի Կիրով քաղաքում գտնված ադրբեջանցի երիտասարդը «ВКонтакте» սոցցանցում վերբեռնել է աուդիո ձայնագրություններ, որոնք պարունակել են ահաբեկչական կոչեր։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ռուսաստանում 22-ամյա ադրբեջանցին դատապարտվել է համացանցում ահաբեկչամետ քարոզչության համար"

Leave a comment

Your email address will not be published.


*