ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հալեպում օդային հարվածների դադարեցման մասին

Ռուսական օդուժը հոկտեմբերի 18-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից դադարեցնում է հարվածները սիրիական Հալեպի շրջանում: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է meduza.io-ն:

 

Նրա խոսքով՝ Հալեպում օդային հարվածները դադարեցնում են նաև սիրիական ռազմաօդային ուժերը:

 

Օդային հարվածների դադարեցումը, ընդգծել է Շոյգուն, սահմանվում է վաղաժամ՝ մինչև հոկտեմբերի 20-ի «մարդասիրական դադարի» ուժի մեջ մտնելը:

 

ՌԴ պաշտպանության նախարարը հավելել է, որ «մարդասիրական դադարի» համար Սիրիայի կառավարական զորքերը կհեռացվեն Հալեպից, որպեսզի գրոհայինները կարողանան լքել քաղաքը:

 

Գրոհայինները, Շոյգուի խոսքով, կկարողանան «դուրս գալ Հալեպի արևելյան մասից հատուկ ստեղծված 2 միջանցքներով»:

 

«Դիմում ենք երկրների ղեկավարությանը, որոնք ազդեցություն ունեն Հալեպի արևելյան հատվածում զինված խմբավորումների վրա՝ առաջարկելով համոզել նրանց առաջնորդներին դադարեցնել ռազմական գործողությունները և հեռանալ քաղաքից»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հալեպում օդային հարվածների դադարեցման մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*