Ռուսաստանը 2016 թվականին Ադրբեջանին է փոխանցել խոշոր տրամաչափի վեց հրետանային համակարգ. զեկույց

Ռուսաստանը ՄԱԿ-ի ռեգիստր է ներկայացրել 2016 թվականի ընթացքում սովորական սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ զեկույցը:

«Խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր» կատեգորիայում նշված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վեց համակարգի փոխանցումը (հավանաբար՝ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերի չորրորդ խմբաքանակը): Այդ մասին հայտնում է Eadaily-ն՝ վկայակոչելով Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության ռուսական կենտրոնի զեկույցը:
Կայքը գրում է, որ զեկույցում բացակայում են մամուլում հրապարակված՝ Հայաստանին հրետանային տեխնիկայի մատակարարումները (300մմ ԲՄ-30 «Սմերչ» և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ»):
Մատակարարված սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ավանդական տեսակները զեկույցում նշված չեն, գրում է կայքը: Ինչպես նշվում է 2016 թվականի զեկույցում, չհաշվարկված տեխնիկայի քանակն է՛լ ավելի է մեծացել նախորդ տարիների զեկույցների համեմատ: Նշվում է, որ մատակարարված սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ավանդական տեսակների տրամադրումը ՄԱԿ-ի ռեգիստր կամավոր է, այդ պատճառով շատ երկրներ տալիս են ոչ լիարժեք տեղեկություններ:
«Հիմնական մարտական տանկեր» կատեգորիայում տեղեկություն ներկայացված չէ, գրում է կայքը՝ հավելելով, որ չկա տեղեկատվություն ինչպես Սիրիային տանկերի փոխանցման, այնպես էլ Հայաստանին որպես «Տանկային բիատլոն-2014»-ի մրցանակ մեկ Տ-90Ս մատակարարման մասին:
Նշվում է, որ «Հրթիռներ և հրթիռային կայաններ» կատեգորիայում կարելի է հաստատապես նույնականացնել միայն Հայաստանին 9Կ338 «Իգլա-Ս» և 9Կ333 «Վերբա» կատարելագործված շարժական զենիթահրթիռային համակարգերի համար 300 հրթիռի փոխանցումը, որոնք մատակարարվել են 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հունվարը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ռուսաստանը 2016 թվականին Ադրբեջանին է փոխանցել խոշոր տրամաչափի վեց հրետանային համակարգ. զեկույց"

Leave a comment

Your email address will not be published.


*