Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը կառուցվել է առանց շինարարության թույլտվության. ՌԴ ՔԿ

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը, ուրում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 64 մարդ է մահացել, ինքնակամ կառույց է, կառուցվել է առանց շինարարության թույլտվության, հայտնում է«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ՌԴ Քննչական կոմիտեի կայքին հղումով։

Քննիչները ձերբակալել են շրջանի շինարարական վերահսկողության տեսչության պետ Տանզիլիա Կոմկովային։ Նրան կասկածում են լիազորությունների չարաշահման համար։

«Քննության վարկածով՝ նա չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ինքնակամ կառույցի շահագործումը կանխելու համար, ինչը հանգեցրել է զոհերի»,- հայտնել են գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը կառուցվել է առանց շինարարության թույլտվության. ՌԴ ՔԿ"

Leave a comment

Your email address will not be published.


*