Մեր դասականների մեջ էլ կան էլի նման թեմաներ, բայց փոխելուց հետո կարգին բան փոխեք. Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հերթով կարդացի ժամանակակիցների գործերը, որոնք տեղ են գտել դպրոցական ծրագրում: Առաջին բանը, որ պետք է անեմ, դա պարզելն է, թե աշխատանքային խմբի ո՞ր անդամն է առաջարկել այս պատմվածքները: Այո՛, ինձ համար գործեր էին, որոնք թռիչք չէին, բայց մոտեցումներ էին, բայց դպրոցահասակ երեխան ինչու պիտի վերլուծի ստեղծագործություններ, որտեղ մտքի թռիչքը հասնելու է առավելագույնը «Հադեսի տուն»: 

Ամենաշատ օգտագործվող բառերն են գրեթե բոլոր գործերի ՝ գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, մահացածի հայացք, գերեզմանաքար, քելեխ և այլն: Է հետո՞:

Պապս կասեր .«Օղորմի մեռելաց, քիչմ էլ սաղ մնացողի մասին խոսեք»:
Ասենք ինչո՞ւ նման թեմաներ ընտրել, ես չեմ հասկանում, երբ առանց այն էլ դեռահասության տարիքն ինքնին ճգնաժամային է: Լավ ոչ մի մոտիվացնող նյութ չունե՞նք:

Հա՜, հասկանում եմ , որ մեր դասականների մեջ էլ կան էլի նման թեմաներ, բայց փոխելուց հետո կարգին բան փոխեք: Երեխան պետք է ամեն դասից հետո հոգու թռիչք ունենա, իր կյանքի առաքելությունը սահմանի, ապրելու խթան ունենա, առաջ գնալու ցանկություն ու ուժ ստանա, ոչ թե …

Ես խնդրելու եմ հենց համակարգող խմբի անդամները իրենց ընկալածը ներկայացնեն, որ հասկանամ, թե ի՞նչ վերլուծության են ենթարկում այս գործերը: Արդյունքում ըստ իրենց երեխան ինչ է վերցնելու:

Խնդրում եմ կոշտ արտահայտություններ չտեղաք գրառմանս տակ: Ես կառուցողական վերլուծություն եմ ակնկալում, քանի որ մարդ եմ էլի, կարող է չեմ հասկանում, որ ճիշտը «գերեզմանն է»»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մեր դասականների մեջ էլ կան էլի նման թեմաներ, բայց փոխելուց հետո կարգին բան փոխեք. Սոֆյա Հովսեփյան"

Leave a comment

Your email address will not be published.


*