Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիս կհրավիրի

ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 19-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։

Այս մասին հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։

Սա Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսն է պաշտոնաթողությունից հետո։ Այն կլինի 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով։

Ասուլիսին մասնակցելու հնարավորություն կունենան Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը դեռևս ապրիլին էր խոստացել այդ թեմայով մամուլի ասուլիս հրավիրել և պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին, սակայն, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ասուլիսը հետաձգվել էր։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիս կհրավիրի"

Leave a comment

Your email address will not be published.


*