Սա շինծու, սարքած գործ է, հիմնավորում չկա. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից (տեսանյութ)

Սա շինծու, սարքած գործ է, հիմնավորում չկա: Այս մասին ԱԱԾ-ում հարցաքննությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Իմ ելույթում ինչ-որ ասել եմ, իմ տեսակետն է, ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ: Ինչ ներկայացրել եմ, իմ ասածների տերն եմ»,-ասաց նա:

Հարցին՝ իր դեմ ցուցմունք կա, Ծառուկայնը պատասխանեց՝ ոչ:

«Ինձ հետ կապված որևէ խնդիր չկա: Ես կառավարման հետ ոչ մի կապ չունեմ, կան կառավարիչներ, իսկ մնացածի հետ որևէ մեկը եթե բան ունի ասելու, կարող է գալ առերեսման: Սա շինծու գործ է, դատարանում կքննվի, բոլորը կտեսնեն»,-ասաց ԲՀԿ ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սա շինծու, սարքած գործ է, հիմնավորում չկա. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*