Սաակաշվիլին հայտարարել է հրաժարական տալու մասին

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ որոշում է կայացրել հրաժարական տալ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու իշխանությունների ցանկության բացակայության պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ստեղծված իրավիճակում ես որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել»,- ասել է Սաակաշվիլին Օդեսայում տված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում իշխանափոխությանը՝ երկրում ծաղկում է կոռուպցիան, և «ինչպես թալանում էին առաջ, այնպես էլ հիմա են թալանում»: Նա նշել է, որ «վերջին կաթիլն» իր համար դարձել է պաշտոնյաների եկամուտների մասին էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումը:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, հրաժարական է տվել նաև Օդեսայի շրջանի ոստիկանապետ Գեորգի Լորտկիպանիձեն: Այդ մասին նա հայտնել է YouTube-ում տեղադրված իր տեսաուղերձում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սաակաշվիլին հայտարարել է հրաժարական տալու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*