Սահարան ծածկվել է ձյան շերտով (լուսանկարներ)

Մոլորակի ամենաշոգ վայրերից մեկում՝ Սահարա անապատում, տեղի է ունեցել այդ վայրի համար անոմալ բնական երևույթ. անապատի շիկացած ավազաթմբերը ծածկվել են ձյան ճերմակ շերտով:
Ինչպես նշում է The Guardian-ը, ձյունը տեղացել է Ալժիրի Այն Սեֆրա քաղաքի մերձակայքում, որտեղ ամռան ամիսներին օդի ջերմաստիճանը գերազանցում է Ցելսիուսի սանդղակով 40 աստիճանը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ անցած տասնամյակների ընթացքում սա Սահարայում ձյան տեսքով տեղումների ամենախոշոր դեպքն է: Հայտնի է, որ ձյունն անապատում սկսել էր տեղալ դեռ Սուրբ Ծննդից առաջ, սակայն վերջին օրերին տեղումներն ուղեժացել են ու ձյան շերտով ծածկել ավազը:
Հայտնի է, որ վերջին անգամ այստեղ նման երևույթ էր գրանցվել 1979թ.:

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սահարան ծածկվել է ձյան շերտով (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*