Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը, ինչպես նաև այս պահին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ մամուլի խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին  պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:

Ջիլի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` մեկ անգամ։

Այգեպարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` մեկ անգամ:

Չափնիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` մեկ անգամ:

Պարույր Սևակի, Երասխի, Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` ընդհանուր 3 անգամ»,-գրել է Շուշան Ստեփանյանը:

Նա նաև ավելացրել է, որ հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։

Հիշեցնենք, որ երեկ` ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները, բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի»,- գրել էր Ստեփանյանը:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը, ինչպես նաև այս պահին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ մամուլի խոսնակ"

Leave a comment

Your email address will not be published.


*