Ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում մայիսի 4-ից

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սահմանափակումները մի շարք ոլորտներում։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում.

Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում

  • Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում
  • Մանածագործական արտադրատեսակների, հագուստի և կոշիկի մանրածախ առևտուր շուկաներում և կրպակներում՝ բացառապես կրպակների մասով
  • Այլ ապրանքների մանրածախ առևտուր կրպակներում

Կացություն, հանրային սնունդ

  • Ռեստորանների ծառայություններ՝ բացառապես բացօթյա
  • «Արագ սննդի» կետերի ծառայություններ՝ բացառապես բացօթյա
  • Պաղպաղակի վաճառք սայլակներ (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)
  • Բարերի, սրճարանների գործունեություն՝ բացառապես բացօթյա
  • Գարեջրատների, պանդոկների գործունեություն՝ բացառապես բացօթյա
  • Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)

Վարչարարական և օժանդակ գործունեություն

  • Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների մասով

Կրթություն

  • Բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

Մշակույթ, զվարճություններ, հանգիստ

  • Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկպահպանվող տարածքների, արգելոցների գործունեություն
  • Արխիվների գործունեություն
  • Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն
  • Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար

-Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով

Սպասարկման այլ ծառայություններ

Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ 94.92 — Քաղաքական կազմակերպությունների գործունեություն:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավոր սահմանափակումները կշարունակեն գործել հետևյալ ոլորտներում.

Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում

  • Մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

Փոխադրումներ, պահեստային տնտեսություն

  • Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն

Կացություն, հանրային սնունդ

  • Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ, եթե չի վարվում հյուրերի հաշվառման ռեգիստր
  • Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ
  • Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ

Վարչարարական և օժանդակ գործունեություն

  • Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում

Մշակույթ, զվարճություններ, հանգիստ

  • Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն
  • Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն
  • Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն
  • Սպորտի բնագավառում գործունեություն
  • Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն

Սպասարկման այլ ծառայություններ

  • Անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեություն
  • Ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 23:59-ին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում մայիսի 4-ից"

Leave a comment

Your email address will not be published.


*