Սալվադորի կենդանաբանական այգում անհայտ անձինք քարերով և ձողերով սպանել են երկրի միակ գետաձիուն

Սալվադորում սատկել է երկրի միակ գետաձին, որն օրեր առաջ լուրջ վնասվածքներ է ստացել ձողերով և քարերով հարձակման հետևանքով:

Նշվում է, որ հարձակումը տեղի էր ունեցել դեռևս փետրվարի 21-ին: Ցավոք, անասնաբույժներին չի հաջողվել փրկել կենդանու կյանքը:

Ինչպես գրում է ВВС-ն՝ Գուստավիտո անունով գետաձին ենթարկվել է հարձակման անհայտ անձանց կողմից, որոնց ագրեսիվ պահվածքի պատճառներն առայժմ անհայտ են մնում: Տեղի ոստիկանությունը ճշտում է տեղի ունեցածի հանգամանքները։

15-ամյա գետաձին միակն էր ամբողջ Սալվադորի տարածքում և մեծ սեր էր վայելում կենդանաբանական այգու այցելուների կողմից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սալվադորի կենդանաբանական այգում անհայտ անձինք քարերով և ձողերով սպանել են երկրի միակ գետաձիուն"

Leave a comment

Your email address will not be published.


*