Սանկտ Պետերբուրգը` աշխարհի լավագույն զբոսաշրջային մայրաքաղաք

Սանկտ Պետերբուրգը World Travel Awards մրցանակի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն մշակութային ուղղությունը ճանապարհորդությունների համար. հաղորդում էքաղաքի զբոսաշրջության զարգացման կոմիտեն:

Աղբյուրը մանրամասնում է, որ մրցանակի World’s Leading Cultural City Destination 2016 անվանակարգի շնորհման արարողությունը կայացել է Մալդիվներում: Սանկտ Պետերբուրգից բացի հաղթանակի համար պայքարել են նաև Պեկինը, Լոնդոնը, Նյու Յորքը, Փարիզը, Ռիո դե Ժանեյրոն, Հռոմը, Սիդնեյն ու Վենետիկը:

Կայքը գրում է, որ սեպտեմբերին World Travel Awards–ի մասնագետները Սանկտ Պետերբուրգը ճանաչել են լավագույն եվրոպական ուղղություն հանգստի համար. հյուսիսային մայրաքաղաքն այս մրցանակին արժանացել է արդեն երկրորդ անգամ:

Նշվում է, որ զբոսաշրջության ոլորտում World Travel Awards համաշխարհաին մրցանակը հիմնվել է 1993 թվականին և ամեն տարի շնորհվում է տարբեր անվանակարգերում` հազարավոր զբոսաշրջիկների և փորձագետների քվեարկության արդյունքում: Հաղթողը որոշվում է այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են քաղաքի անվտանգությունը, զարգացած ենթակառուցվածքները և հյուրանոցային ցանցը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սանկտ Պետերբուրգը` աշխարհի լավագույն զբոսաշրջային մայրաքաղաք"

Leave a comment

Your email address will not be published.


*