Սևանի ընտրություններին ընդառաջ

                       

Սևանի գործող քաղաքպետ և թեկնածու ինքնաառաջադրված  Ռուդիկ Ղուկասյանը  վստահում է  ժողովրդի ընտրությանը  և իր խոսքերով՝  պատրաստ է շարունակել ծառայել սևանցուն և նրա հոգսերին:

Վերջին շրջանի աղմկահարույց դեպքերը միակողմանի մեկնաբանություն չունենալու համար հանդիպեցինք քաղաքապետին, ով Սևանի նախկին վիճակին չցանկացավ անրադառնալ, փոխարենը ասաց. << Ես  պետք է կարևորը  նշեմ, որ Սևանը  զարգացող քաղաք է,  իսկ ընթացիկ աշխատանքները մենք կշարունակենք>>: Սևանում լարվածության հետ կապված, պարոն Ղուկասյանն ասաց. <<Լարվածության խնդիր չկա, պարզապես  մարզպետը մեկնաբանում է, որ թեկնածուներից Մուրադյանը երիտասարդ կադր է դա է պատճառը, որ նրան է սատարում>>:Իսկ այն հարցին թե ի՞նչպես է իրականցնում քարոզարշավը՝ վերջինս ասաց.  <<Ինձ ՀՀԿ-ն չի սատարում, փոխարենը Սևանը և սևանցին իմ կողքին են,  քանի-որ մինչ իմ գալը երկուսը խռովել էին մեկը մյուսից , իսկ այսօր ուս-ուսի տված  ապրում են և  սևանցին միասնական է քան երբևէ: Ես ի տարբերություն ոմանց  ժողովուրդին չեմ  տանի   պառակտման>>:

Իսկ թե ի՞նչպես է գնահատում իր շանսերը սպասվող ընտրություններում նա ասաց. <<Ես իմ շանսերը չեմ գնահատում, փոխարենը բոլորի սանսերն եմ գնահատում, իսկ ամսի 2-ին կերևա ժողովրդի գնահատականը>>:

Վերջում Ռ.Ղուկասյանը նկատեց, որ վերընտրվելու դեպքում Սևանը կպահի  միասնական, ինչպես միշտ և առաջիկայում նոր ծրագրեր և անելիքներ կան   տասնյակ միլիոնների ներդրումներ են իրականացվելու քաղաքի համար, որի համար    պետք է  միասնական աշխատեն, որ  համայնքը բերեն բարեկեցիկ տեսքի թ՛ե ներսի և թ՛ե դրսի համար:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "  Սևանի ընտրություններին ընդառաջ"

Leave a comment

Your email address will not be published.


*