Հոկտեմբերի 7-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ` «Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքային համապատասխան ծառայություններին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին ընդառաջ՝ հոկտեմբերի 7-ին համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպելու և այն համակարգված անցկացնելու ուղղությամբ, որի շրջանակումկմաքրվեն և պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:

««Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանն ընդառաջ կազմակերպվող համաքաղաքային շաբաթօրյակին ակնկալում եմ բոլորի մասնակցությունը, քանի որ սա բոլորիս տոնն է: Այս աշխատանքներում քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին կմիանան նաև պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սրտացավ բոլոր երևանցիները նաև այս կերպ կարող են արտահայտել իրենց վերաբերմունքը հարազատ քաղաքի հանդեպ», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հոկտեմբերի 7-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ` «Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ"

Leave a comment

Your email address will not be published.


*