Գավառում տան անդամները թունավորվել են արտանետված շմոլ գազից

Դեկտեմբերի 15-ին, ժամը 10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 52-ամյա Բյուրեղիկ Ս.-ն, 29-ամյա Զարինե Ղ.-ն, 7-ամյա Ալեն Ղ.-ն եւ 21-ամյա Արմինե Ղ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին 61-ամյա Ֆրուզիկ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 8-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցի գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նախապատրաստվում են նյութեր:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գավառում տան անդամները թունավորվել են արտանետված շմոլ գազից"

Leave a comment

Your email address will not be published.


*