Շրթներկի լավագույն երանգները թխահերների համար

Ճիշտ երանգ գտնելու համար, պետք է հաշվի առնել ոչ միայն մազերի գույնը, այլ նաև մաշկի և աչքերի:

Գոյություն ունեն երեք հիմնական տարբերակներ, որից և կարելի է հասկանալ, թե որ գույնը ձեզ կսազի:

Մուգ մաշկ+շագանակագույն աչքեր

Այս պարագայում երանգները պետք է տաք գույների մեջ փնտրել: Դրանք թույլ կտան ընդգծել աչքերի խորը գույնը և բնական արևայրուքը: Մի հրաժարվեք մուգ գույներից նույնպես, օրինակ, գինու գույնից, որը կերպարին խորհրդավորություն կհաղորդի: Միաժամանակ ցանկալի է խուսափել վարդագույն, «տիկնիկային» գույներից, ինչպես նաև վառ մանուշակագույնից: Ամենօրյա դիմահարդարման համար կսազեն դարչնակաթնային-սրճային տարբերակները:

600x580

Ահա մի քանի տարբերակներ շագանակագույն թուխահերների համար․

— մարջանի գույն

— մուգ անփայլ կարմիր

— գինու գույն

— սալորագույն

— սագանակագույն։

Բաց մաշկ+երկնագույն աչքեր

Բաց մաշկով և երկնագույն աչքերով թխահերներին կսազեն վառ, փայլուն գույները: Հանգիստ օգտագործեք վառ կարմիր շրթներկ, այն կարծես թե ստեղծված է հենց այս գունային տեսակի համար: Ցերեկային դիմահարդարման համար նախապատվությունը տվեք ավելի հանգիստ, թափանցիկ կարմիրին:

600x580

Ձեր գույներն են․

— վառ-կարմիր

— ֆուկսիա

— ազնվամորու գույն

— մուգ, թունդ վարդագույն

— մարջանագույն։

Ձիթապտղի երանգի մաշկ+կանաչ աչքեր

Այսպիսի արտաքինով թխահերներին կսազեն տաք գույներ, որոնք լավ լրացնում են հաճելի մաշկի գույնը և շեշտը դնում աչքերի յուրահատուկ երանգի վրա: Այս արտաքինով աղջիկներին դժվար չէ ընտրել շրթներկ ցերեկային դիմահարդարման համար, ավելի բարդ է ընտրել վառ գույն՝ երեկոյան միջոցառման համար:

600x580

Ուշադրություն դարձրեք հետևյալ գույներին․

— նարնջագույն

— տուֆի գույն-կարմրագույն

— կարամելային գույն

— դեղձի գույն

— կարմրա-շագանակագույն:

Աղբյուր` LADYNEWS.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Շրթներկի լավագույն երանգները թխահերների համար"

Leave a comment

Your email address will not be published.


*