Ռուս դեսպանի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 7-ի

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 7-ի, գրում է թուրքական haber7.com կայքը:

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել է 5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են եղել նաև մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշի մայրը, քույրը և հայրը:

Ձերբակալվել են նաև Ալթընթաշի՝ Անկարայում վարձած բնակարանում նրա հետ միասին ապրող երկու գործընկերները:

Հիշեցնենք, որ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Twitter-ի իր էջում ակտիվորեն շահարկել է մարդասպան ոստիկանի՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամ լինելը: Ֆեթուլլահ Գյուլենն, իր հերթին, ծիծաղելի է համարել նախօրեին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած թուրք ոստիկանի՝ գյուլենական լինելու մասին պնդումները։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ռուս դեսպանի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 7-ի"

Leave a comment

Your email address will not be published.


*