Սպիտակ տան կայքում կհրապարակեն աշխատակիցների աշխատավարձերի մասին տվյալներ

ԱՄՆ նախագահի նստավայրի՝ Սպիտակ տան կայքում բաժին է հայտնվել, որտեղ կհրապարակվեն աշխատակիցների աշխատավարձերի մասին տեղեկություններ։ Ինչպես հաղորդվում է՝ ներկայում էջը գտնվում է թարմացման փուլում։
«Այդ բաժնում կհրապարակվեն Սպիտակ տան աշխատակիցների աշխատավարձերի մասին տվյալներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից տեղեկություն ստանալուն պես»,- նշվում է էջում։
Սպիտակ տան կայքը մի շարք փոփոխությունների է ենթարկվել Թրամփի՝ ԱՄՆ ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։ Մասնավորապես՝ վերացել են ԼԳԲՏ համայնքի իրավունքներին, կլիմայի փոփոխություններին ու առողջապահությանը նվիրված էջերը։
Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի առաջ, հունվարի 20-ին կայացել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Նա իր ելույթի ժամանակ ասել է, որ իր առաջնահերթությունը լինելու է ԱՄՆ-ի բարօրությունը և խոստացել է ժողովրդին վերադարձնել իշխանությունը։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սպիտակ տան կայքում կհրապարակեն աշխատակիցների աշխատավարձերի մասին տվյալներ"

Leave a comment

Your email address will not be published.


*